Քանի թուրքիայի քաղաքացի է Հայաստանից ապաստան խնդրել վերջին 3 տարում
Վերջին երեք տարում Հայաստանից ապաստան է հայցել 673 օտարերկրյա քաղաքացի, որոնց գերակշիռ մասը Իրանի քաղաքացիներ են։ Այս մասին NEWS.am–ը հայտնում է Միգրացիոն ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ 2018-ի ապաստանի հայցով Հայաստանին դիմել է 218 անձ, որից 57–ը հանդիսացել են Իրանի, 55–ը՝ Իրաքի, 21–ը Սիրիայի, 17–ը՝ Եմենի, 12–ը Աֆղանստանի, 7–ը՝ Թուրքիայի քաղաքացիներ։
2019–ին Հայաստանից ապաստան հայցած 248 անձանցից 107–ը եղել են Իրանի, 37–ը՝ Սիրիայի, 33–ը Կուբայի, 21–ը՝ Իրաքի, իսկ 7–ը՝ Թուրքիայի քաղաքացիներ։
2020–ին Հայաստանից ապաստան հայցած քաղաքացիների թիվը համեմատաբար նվազել է. ՀՀ–ից ապաստան է հայցել 207 անձ, որոնցից 96–ը եղել են Իրանի, 25–ը Սիրիայի, 22–ը Լիբանանի, 10–ը Կուբայի, 6–ը՝ Թուրքիայի քաղաքացիներ։ Նախորդ տարի մեր երկրից ապաստան հայցած Թուրքիայի քաղաքացիներից չորսը եղել են արական, իսկ երկուսը իգական սեռի։ 2018–2020թթ. Հայաստանից ապաստան հայցած Թուրքիայի 20 քաղաքացիներից 8–ը ստացել են փախստականի կարգավիճակ, իսկ 3 քաղաքացու դիմում մերժվել է։
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի դեմ երրորդ անգամ պատվաստվելու անհրաժեշտությո՞ ւն կլինի. պատասխանում է առողջապահության նախարարը
Այսօր՝ կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն...
Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Auroranews- ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն տեղափոխվել է Միքայ...
Երգիչ Հայկոյի առողջական վիճակը ծանրացել է. մանրամասներ են հայտնի դարձել
Երգիչ Հայկոյի վիճակը ծանրացել է: Նրան արհեստական շնչառության համակարգին են միացրել: Բժիշկներն ամեն ինչ անում են կյանքը փ...
Հայաստանը կվերսկսի գործարկել Փոթի-Կովկաս նավահանգստի լաստանավային հաղորդակցությունը. Մհեր Գրիգորյան
Հայաստանը և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն մտադիր են վերականգնել լաստանավային հաղորդակցությունը Փոթի նավահանգստի (Վ...