Իրանը պահանջում է ազատ արձակել ձերբակալված վարորդներին
Իրանը հետամուտ է ադրբեջանցիների կողմից բեռնատարների իրանցի վարորդների ձերբակալման հարցին, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաեդ Խաթիբզադեն: Նշվում է՝ Իրանը պահանջել է անհապաղ ազատ արձակել վարորդներին, ինչպես նաև հանդիպում կազմակերպել պաշտոնատար անձանց հետ՝ այս խնդրին լուծում տալու համար, գրում է armlur.am-ը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ի երեկոյան Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները իրանական բեռնատարների երկու վարորդի ձերբակալել են: Բանն այն է, որ Ադրբեջանցի դիմակավորված ու զինված ծառայողները Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում տեղակայված իրենց հսկիչ կետում կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին, ստուգում փաստաթղթերը, գումար պահանջում եւ հիմնավորում են, որ որ իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պետք է վճարեն։
Միևնույն ժամանակ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը կարևորել է հարևան երկրների տարածքային ամբողջականության առաջնահերթության քաղաքականությունը եւ հայտարարել, որ Իրանը փորձում է հավասարակշռված կերպով օգտագործել աջակցությունը նրանց նկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...