Սահմանի վրա ապրող մարդը ստիպված իր գործը թողել, եկել ճանապարհ է փակել․ Հակոբ Ավետյան
Մեր գյուղը սահմանապահ գյուղ է, բնակիչները միայն սահմանը չեն պաշտպանում, այլ նաև ապրում են սահմանին ու ընդհանրապես նրանց կարծիքը հաշվի չառնելը անբարոյական է և անհարգալից վերաբերմունք է ժողովրդի նկատմամբ։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը՝ Սոթք-Վարդենիս ճանապարհը փակած պահելու ժամանակ։ Նշենք՝ համայնքների խոշորացման դեմ բողոքի ակցիա իրականացնող Գեղամասարի բնակիչները քիչ առաջ արդեն բացել են ճանապարհը՝ զինծառայողների հերթափոխին չխանգարելու համար։
«Սահմանի վրա ապրող մարդը ստիպված իր գործը թողել, եկել ճանապարհ է փակել, որ իրեն որպես մարդ հաշվեն, սա շատ վատ վերաբերմունք է իշխանությունների կողմից մեր ժողովրդի հանդեպ: Գնել Սանոսյանն ինձ անձամբ ասել է, ձեր համայնքը ցրելու եմ, դու էլ դատվելու ես: Դա իմ քաղաքական հայացքների հետ է կապված, ով իրենց հետ չի՝ իրեն որպես դուշման են նայում »,- ասաց Ավետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Եթե դու մյուս անգամ էլ հորս անունը տաս, կտեսնես, թե ինչ կլինի քո հետ․ Քադիրովը սպառնացել է
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը սպառնացել է «բոցավառ կրակների մեջ վառել» չեչեն նախկին դաշտային հրամանատար Ահմեդ Զաքաեւի...