ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վիրաբույժները տասնյակ կեռիկներ են տեղադրել ռեփերի գլխին, որպեսզի ոսկյա շղթաներ կախի
Մեքսիկացի ռեփեր 23-ամյա Դեն Սուրը որոշել է աչքի ընկնել գործընկերների շրջանում: Վիրաբույժները նրա գլխի վրա տեղադրել են տասնյակ կեռիկներ, որոնցից կախված են ոսկյա շղթաներ:
Սուրը հայտարարել է, որ ինքն աշխարհում միակ մարդն է, ով նման վիրահատություն է կատարել: Նա նշել է, որ ցանկանում է այնպիսի տեսք ունենալ, կարծես նոր է դուրս եկել ոսկերչական խանութից։