Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջին զբոսաշրջիկները՝ տիեզերքում

Գիշերը շուրջերկրյա ուղեծիր է ուղարկվել առաջին քաղաքացիական անձնակազմը։ Արձակումը կատարվել է Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից։Crew Dragon տիեզերանավով Falcon 9 հրթիռը թռել է Ֆլորիդայի39A…

Գիշերը շուրջերկրյա ուղեծիր է ուղարկվել առաջին քաղաքացիական անձնակազմը։ Արձակումը կատարվել է Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից։

Crew Dragon տիեզերանավով Falcon 9 հրթիռը թռել է Ֆլորիդայի39A հարթակից։

Inspiration4 առաքելության 4 անդամները խորհրդանշում են առաջնորդություն, հույս, շռայլություն և բարգավաճում։ Նրանք են գործարար Ջարեդ Այզեկմանը, մանկական հիվանդանոցի աշխատակցուհի Հեյլի Արսենոն, փորձառու օդաչու Քրիս Սեմբրոսկին և մանկավարժ Սիան Պրոկտորը։ Նրանք տևական նախապատրաստություն չեն անցել, միայն ենթարկվել են բուժզննման և հրահանգավորում ստացել։ Զբոսաշրջիկները տիեզերքում կանցկացնեն 3 օր։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250