ՄԻՊ-ից արձագանքել են ԱԺ նախագահի՝ «հնարած տեսարան» արտահայտությանը
Ազգային ժողովի նախագահի խոսնակը մեկնաբանել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ռեպլիկը առնչվել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին, ոչ թե ՄԻՊ-ի զեկույցում ներկայացված փաստերին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը։
«Այլ մեկնաբանություն չունենք», - ասաց Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ Ադրբեջանում որպես պատանդ պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումների վերաբերյալ ՄԻՊ-ի զեկույցի անդրադարձին այսօր ԱԺ դահլիճից նախ արձագանքել էր ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Մարինա Ղազարյանը՝ ասելով, որ ծնողները բողոքում են նման մանամասների հրապարակումից։
Դրան հետևել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետևյալ հայտարարությունը. «Ես էլ չհասկացա, անկեղծ ասած, հնարած տեսարաններն ինչի՞ համար էր պետք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հնչեցնել»:
Նմանատիպ հոդվածներ
Նոր պայմանավորվածությու՞ն Հայաստանի և Ադրբեջանի միջև. «Հրապարակ»
Մի քանի օր է, ՊՆ նախարարի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում, պաշտոնական վարկածով «Զապադ-2021» ռազմավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղեկացնում ենք, որ դադարեցնում ենք «Ռադիո Ավրորայի» սփռումն Արցախում
«Ռադիո Ավրորան» տեղեկացնում է, որ դադարեցնում է սփռումն Արցախում։ 2015 թվականից ի վեր «Ավրորան» իր 100.7 հաճախականությամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուղիղ եթերի ժամանակ Ժիրինովսկու հագից տաբատն ընկել է
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու հագից տաբատն ընկել է կայանալիք խորհրդարանական ընտրութ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված հղի է մահացել
Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկում արձանագրվել է 19-20 շաբաթական հղ...