Ադրբեջանական կողմը կրակ է բացում հայկական բնակավայրերի` մասնավորապես Շոշ և Մխիթարաշեն համայնքների ուղղությամբ. Արցախի ՄԻՊ

Ասուլիսի ժամանակ Արցախի ՄԻՊ-ը ընդգծեց  նաև, որ Ադրբեջանը ինտենսիվ կերպով թիրախավորում է խաղաղ բնակավայրերը.

 

«Հատկապես Շուշիի կողմից ամենօրյա ռեժիմով խախտվում է հրադադարը և ադրբեջանական կողմը կրակ է բացում հայկական բնակավայրերի ուղղությամբ, մասնավորապես՝ Շոշ և Մխիթարաշեն համայնքների ուղղությամբ»,-ասաց Գեղամ Ստեփանյանը և ընդգծեց, որ պետք է մեխանիզմներ կիրառել, որոնց միջոցով հնարավոր կլինի ֆիքսել, թե ո՞ւմ կողմից և ի՞նչ հանգամանքներում է խախտվել հրադադարը:

Քաղաքականություն