Բացահայտվել է Էլիզաբեթ Երկրորդի մահվանը հաջորդող գործողությունների գաղտնի ծրագիրը
Ամենայն հավանականությամբ, Էլիզաբեթ Երկրորդի մահվան օրը կդառնա սգո ազգային օր: Մեծ Բրիտանիայում, համավարակի պատճառով, թարմացվել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհու մահվան դեպքում գործողությունների ծրագիրը: Գործողությունը կրում է «Լոնդոնի կամուրջ» կոդային անունը, հաղորդում է Politico-ն:
«Լոնդոնի կամուրջ»-ը պարունակում է գործողությունների ծրագիր՝ հաշվարկված թագուհու մահից հետո հաջորդ 10 օրերի համար: Գործողությունը հստակեցնում է, թե ինչպես է վարվելու կառավարությունը, ինչպես են սգո լուրեր հաղորդվելու, և ինչպես է թագուհու դագաղը տեղափոխվելու Լոնդոն:
Տրանսպորտի դեպարտամենտին անհանգստացնում է այն մարդկանց թիվը, որոնք նույնպես կցանկանան Լոնդոն այցելել թագուհու մահվան դեպքում, ինչը, իր հերթին, կարող է լուրջ խնդիրներ առաջացնել տրանսպորտային ցանցի հետ: Չեն բացառվում զանգվածային անկարգությունները:
Թագավորական ընտանիքի կայքի գույնը կփոխվի՝ դառնալով սև և հաստատելով Էլիզաբեթի մահը, իսկ նոր թագավոր Չարլզը ժողովրդին կդիմի երեկոյան 6-ին:
D + 1 (մահից մեկ օր հետո). թագուհու դագաղը տեղափոխվում է Բուքինգեմյան պալատ:
D + 2. եթե նա մահանա Շոտլանդիայում, թագուհուն կտանեն Լոնդոն:
D + 3. նոր թագավոր շրջագաության կմեկնի Մեծ Բրիտանիայով:
D + 6. թագուհու դագաղը կշարուակի գտնվել Վեստմինստերյան պալատում:
Daily Mail-ը հավելում է, որ գաղտնի ծրագրի արտահոսքը զայրացրել է Բուքինգհեմյան պալատին:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10...
Թողարկվել է Վինի Թուխի պատկերով մետաղադրամ
Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը նոր մետաղադրամ է թողարկել, որի վրա պատկերված են Վինի Թուխն ու ընկերները՝ Խոզուկ...
Կալիֆոռնիայի փողոցներում արջերը զբոսնում են
Կալիֆոռնիայի փողոցներում արջեր են հայտնվել: Տահո լճի շուրջ բռնկած հրդեհների հետևանքով, զանգվածային տարհանումներից հետո,...
Այսպիսի արկղեր են գալիս Թուրքիայից. «Ազատագրում»
«Ազատագրում» ֆեյսբուքյան էջը գրում է. «Ահա մրգերով այսպիսի արկղեր են գալիս Թուրքիայից։ Տվյալ արկղը ֆիքսել են Ստավրոպոլու...