Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածի և վիրավորների ինքնությունը
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է սեպտեմբերի 2-ին Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով Mercedes- ներից մեկի մահացած վարորդի, մյուս Mercedes-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է՝ Mercedes մակնիշի 35 TG 968 համարանիշի ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Լեռնապատ գյուղում հաշվառված, 27-ամյա Էրիկ Ավետիսյանը, իսկ Mercedes մակնիշի 34 FZ 900 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքում հաշվառված, 28-ամյա Սերգեյ Գասպարյանը: Վթարի հետևանքով Է. Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ Ա. Գասպարյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 34-ամյա Նարեկ Էվոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից Ս. Գասպարյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը,սեպտեմբերի 2-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում ճակատ-ճակատի բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաներ։ Բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Մահացածին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Նմանատիպ հոդվածներ
60-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. հարազատները ասել էին, թե ընկել է, պարզվեց` վեճ է եղել
Օգոստոսի 23-ին գանգուղեղային վնասվածք, հեմատոմա, սրտամկանի սուր ինֆարկտ, ձախ քունքոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Էրեբունի»...
Լիճք գյուղի մոտ բեռնատարը գլորվել է ձորը, վարորդը` մահացել
Սեպտեմբերի 3-ին, ժամը 12։08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի մոտ տե...
Սպանության փորձ Երևանում․ բժիշկները պայքարում են 25-ամյա տղայի կյանքի համար
Երեկ` սեպտեմբերի 2-ին, ժամը 21։00-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահ...
Արարատի մարզում Opel-ը բախվել է բեռնատար գնացքին
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ավտոմեքենայի և բեռնատար գնացքի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 16:00-ի սահմաննե...