Արարատի մարզում Opel-ը բախվել է բեռնատար գնացքին
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ավտոմեքենայի և բեռնատար գնացքի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 16:00-ի սահմաններում Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են 24-ամյա Ռուբիկ Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Դավիթ Ստեփանյանի վարած «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող բեռնատար գնացքը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վատի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորութամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
60-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. հարազատները ասել էին, թե ընկել է, պարզվեց` վեճ է եղել
Օգոստոսի 23-ին գանգուղեղային վնասվածք, հեմատոմա, սրտամկանի սուր ինֆարկտ, ձախ քունքոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Էրեբունի»...
Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածի և վիրավորների ինքնությունը
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի...
Լիճք գյուղի մոտ բեռնատարը գլորվել է ձորը, վարորդը` մահացել
Սեպտեմբերի 3-ին, ժամը 12։08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի մոտ տե...
Սպանության փորձ Երևանում․ բժիշկները պայքարում են 25-ամյա տղայի կյանքի համար
Երեկ` սեպտեմբերի 2-ին, ժամը 21։00-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահ...