ԱՄՆ-ն աֆղան փախստականներից յուրաքանչյուրին 2275 դոլար կվճարի. Bloomberg

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը և ավելի քան 200 մասնավոր գործակալություն շտապում են վերաբնակեցման համակարգ ստեղծել մի քանի տասնյակ հազար աֆղանցիների համար:

Ըստ Bloomberg-ի, Պետդեպարտամենտը նախատեսում է ծախսել 2275 դոլար յուրաքանչյուր տարհանվածի համար, քանի որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում երկրով մեկ կսկվի փախստականների տեղավորման գործընթացը: Գումարը պետք է օգտագործվի բնակարանների, սննդի, այլ կարիքների և երեխաներին դպրոց ընդունելու համար:

Մոտ 50 000 տարհանվածներ կժամանեն այսպես կոչված հումանիտար ծրագրով, որը  նրանց մեկ տարի է տալիս մշտական վիզաների համար դիմելու համար: Այլ աֆղանցիներ, ներառյալ նրանք, ովքեր ուղղակիորեն աշխատել են ԱՄՆ կառավարության համար, կներառվեն ներգաղթի այլ կատեգորիաներում:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում թալիբների կողմից իշխանության զավթման ֆոնին, տասնյակ հազարավոր աֆղանստանցիներ լքել են երկիրը:

Քաղաքականություն