Խոշոր ավտովթար Երևանում. Հերացի փողոցում բախվել են Ford Transit-ը և Opel-ը. կան վիրավորներ
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 08:00-ի սահմաններում Հերացի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 30-ամյա Վահագն Նիկողոսյանի վարած Ford Transit-ն ու 29-ամյա Անդրանիկ Զեյնալյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Ա. Զեյնալյանը, նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 33-ամյա Ա. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից Ա.Բ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակաների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները: Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական վթարից տուժածը ևս հիվանդանոցում մահացել է
Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի բնակի...
Ողբերգական ավտովթար Երևանում․ Ծիծեռնակաբերդի խճուղում ճակատ-ճակատի բախվել են 2 Mercedes
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճու...
Երթուղային ավտոբուսին նախօրեին բախված մոպեդի 25-ամյա վարորդը «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 25-ամյա...
Մասիսի գերեզմանատնից գողություն է կատարվել
Սեպտեմբերի 1-ի գիշերը ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի ծառայողները Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմ...