Երթուղային ավտոբուսին նախօրեին բախված մոպեդի 25-ամյա վարորդը «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 25-ամյա Օնիկ Սվատյանը:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, իր վարած մոպեդ մակնիշի և Երևանի բնակիչ, 66-ամյա Աբել Հովհաննիսյանի վարած Higer մակնիշի ավտոբուսի բախման հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով:
Փաստի առթիվ այսօր Հ. Ստեփանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այյն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
«Higer» մակնիշի ավտոբուսը սպասարկում է թիվ 5 երթուղին:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար Երևանում․ Ծիծեռնակաբերդի խճուղում ճակատ-ճակատի բախվել են 2 Mercedes
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճու...
Արարատի մարզում բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքն ու «Opel Astra»-ն
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ավտոմեքենայի և բեռնատար գնացքի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում:Ինչպես հայտնում է ...
Մասիսի գերեզմանատնից գողություն է կատարվել
Սեպտեմբերի 1-ի գիշերը ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի ծառայողները Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմ...
Խոշոր ավտովթար Երևանում. Հերացի փողոցում բախվել են Ford Transit-ը և Opel-ը. կան վիրավորներ
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 08:00-ի սահմա...