Արգանդի մոտ 10 կիլոգրամանոց գիգանտ միոմայի հեռացում՝ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում
Օրեր առաջ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ էր դիմել 53 տարեկան կին՝ որովայնի ցավերով, արյունահոսությամբ, այս ամենի հետևանքով նաև հեմոգլոբինի ցածր ցուցանիշի առկայությամբ։
Առանց հատուկ զննության՝ կնոջ որովայնը մոտավորապես 28 շաբաթական հղի կնոջ որովայնի չափերն ուներ։ Զննությունից հետո ախտորոշվել էր արգանդի միոմա։
Ստեղծված իրավիճակում, ժամանակ չկորցնելու և ռիսկերը գնահատելու անհրաժեշտությամբ՝ կատարվել է արյան փոխներարկում, այնուհետև վիրահատություն՝ արգանդի էքստիրպացիա՝ հավելումներով։
Հեռացված միոման կշռել է մոտ 10 կգ։
Բժշկական կենտրոնից հայտնում են, որ վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Բուժայցելուի վիճակը բժիշկների կողմից գնահատվում է բավարար։
Միջամտությունն իրականացվել է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի Գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սարգսյանի և ասիստենտների՝ մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանի, մանկաբարձ-գինեկոլոգ Նիկոլայ Շահբազյանի կողմից։
[fa1ec4846a5270c9e8f1c0058303aa1f.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 21-ին հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն. նվիրված է լինելու զոհերի հիշատակին. Վարչապետ
2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2021 թվականի սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը. որոշումն ընդունվեց կա...
Ադրբեջանի տրանսպորտում Հայաստանի դեմ նոր ագրեսիվ քարոզչություն են իրականացնում․ Լապշինը նկարներ է հրապարակել
Ադրբեջանն ակտիվորեն ագրեսիվ քարոզչություն է իրականացնում Հայաստանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ու լու...
ՀՀ կառավարությունը նոր զորահավաք է հայտարարում
ՀՀ կառավարությունը նոր զորահավաք է հայտարարում: Որոշումն ընդունվել է գործադրի այսօրվա նիստում:Որոշման համաձայն, հավաքներ...
Արցախում զոհվածների հարազատները քարերով հարձակվել են ՔՊ-ականների վրա. Hraparak
Երեկ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Արցախ ժամանած ՔՊ-ական պատգամավորների հետ: Զոհված զինվորների մի խումբ հարազատներ քար...