Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում ձևավորվել է բարձր ջերմային ֆոն։ Սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է +38․․․+40 աստիճան։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 1-2-ը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նմանատիպ հոդվածներ
Այսպիսի արկղեր են գալիս Թուրքիայից. «Ազատագրում»
«Ազատագրում» ֆեյսբուքյան էջը գրում է. «Ահա մրգերով այսպիսի արկղեր են գալիս Թուրքիայից։ Տվյալ արկղը ֆիքսել են Ստավրոպոլու...
Քիչ անց երկար ժամանակով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատան...
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է ջրանջատումների մասին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,...
Որոշ հասցեներում այսօր 12 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ սողանքի հետևանքով «Արզնի 2-Երևան» մայրուղայ...