Հասարակություն

«Ադրբեջանը սպառնում է՝ զինծառայողին չվերադարձնելու պարագայում «հակաահաբեկչական օպերացիա կիրականացնի»». Տ. Աբրահամյան

«Ադրբեջանը սպառնում է՝ զինծառայողին չվերադարձնելու պարագայում «հակաահաբեկչական օպերացիա կիրականացնի»». Տ. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Արցախի Մարտակերտի շրջանի առանձնատներից մեկում հայտնաբերված և բերման ենթարկված ադրբեջանցի զինծառայողի փաստը հաստատվել է նաև Ադրբեջանի կողմից։ 
    Միաժամանակ Ադրբեջանը սպառնում է՝ զինծառայողին առաջիկա ժամանակահատվածում չվերադարձնելու պարագայում «հակաահաբեկչական օպերացիա կիրականացնի»։ 
    Ակնհայտ է, որ Արցախի Մարտակերտ քաղաքում, Շուշիի Մխիթարաշեն գյուղում և Գորիս-Կապան միջպետական մայրուղում տեղի ունեցած սադրանքները փոխկապակցված են և տեղավորվում են անկայունացման ադրբեջանական ծրագրի շրջանակներում։ 
    Հիշեցնեմ, որ Մխիթարաշեն գյուղի ուղղությամբ, վերջին օրերին ադրբեջանական անկանոն կրակոցներ են արձանագրվել, կա տուժված առանձնատուն։ 
    Մի խոսքով, Ադրբեջանը շարժվում է կանխատեսելի սցենարով, իսկ Հայաստանի իշխանությունը զբաղված է անձնական վրեժխնդրության և նեղ անձնային շահերին վերաբերող հարցերով»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից