
Լավա տանկով չեք եկել Երևան. Արփի Դավոյանը՝ Վահե Հակոբյանին

ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին, ում ընդդիմադիր խմբակցությունն առաջադրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Նա շարունակեց ավելի վաղ իր թիմակցի՝ Անդրանիկ Քոչարյանի հարցը, և տարակուսեց թե ինչպես է ստացվել և ինչ պայամագրի շրջանակներում է Հակոբյանը երթևեկել պաշտպանության բանակի ուղղաթիռով։
«Ինձ համար որևէ կերպ ընդունելի չէ պաշտպանության բանակի ուղղաթիռի օգտագործումը անձնական նպատակներով։ Ես կարծում էի՝ գոնե Դուք ուղղաթիռ նվիրած կլինեք ՊԲ-ին, այլ ոչ թե օգտագործած կլինեիք։ Լավա տանկով չեք եկել Երևան»,- ասաց Դավոյանը։
Ի պատասխան ՔՊ-ական պատգամավորի հարցի՝ Հակոբյանը ասաց, որ եղել է ոչ թե պաշտպանության բանակի, այլ ՀՀ Պաշտպանության նախարարության ուղղաթիռը։
«Մենք ունեցել ենք պայմանագիր նշված նախարարության հետ։ Մնացած հարցերով կարող եք դիմել նախարարություն, իրենք միգուցե հարկ կհամարեն, Ձեզ կպատասխանեն։ Իսկ նվիրելու համար՝ մենք առնվազն պետք է ունենանք, որ նվիրենք»,- ասաց Հակոբյանը։