Թանկացում 3.36 տոկոսով. Եվրոպայում գազի գինը թարմացրել է ռեկորդը
Եվրոպայում գազի գներն ուրբաթ ռեկորդ են սահմանել՝ մեկ օր առաջ Յամալո-Նենեց ինքնավար օկրուգում գտնվող «Գազպրոմ» գործարանում տեղի ունեցած հրդեհի ֆոնին: Այսպիսով, Նիդեռլանդներում TTF-ի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը գերազանցել է 540 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց, վկայում են ICE-ի տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այս պահին գազի գինը հինգշաբթի օրվա փակման գնի համեմատ բարձրացել է 3.36 տոկոսով:
Նախօրեին հրդեհ էր բռնկվել Յամալո-Նենեց ինքնավար օկրուգում գտնվող «Գազպրոմ» գործարանում, այն տեղայնացվել էր, զոհեր չկան: Տեղում աշխատանքները դադարեցվել են:
Գործարանը պատկանում է «Գազպրոմ պերեռաբոտկա» ԲԲԸ-ին եւ հանդիսանում է Յամալո-Նենեց ինքնավար օկրուգում ածխաջրածնային վերամշակման բարձրորակ արտադրանքի հիմնական արտադրողը:
Գործարանում տեղի ունեցած վթարի ֆոնին «Յամալ-Եվրոպա» գազամուղով անցնող գազը նախորդ երեկո ավելի քան կրկնակի չափով կրճատվել էր, սակայն այդ պահին այն վերականգնվել է կիսով չափ:
Նմանատիպ հոդվածներ
Մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 9-ին պլանային նորոգման աշխատանքն...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ին պլանային նորոգման աշխատանքն...
Թռչկանի ջրվեժի հարակից տարածքը մաքրել են աղբից
Թռչկանի ջրվեժի հարակից տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունի...