Անտառային հրդեհների մոտ 200 օջախ հաջողվել է մարել. հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են թուրքական 5 նահանգում
Թուրքիայում փրկարարները շարունակում են պայքարը երկրի հարավային շրջաններում տարածվող անտառային հրդեհների դեմ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, շուրջ 200 հրդեհի է մարվել, ևս 12-ը շարունակում են տարածվել 5 նահանգում:
Հաղորդվում է, որ հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողության տակ է առնվել 196 օջախ: Ներկա պահին հրդեհները շարունակվում են Մուղլա, Անթալիա, Այդըն, Դենիզլի և Ըսպարտա նահանգներում:
Հինգշաբթի Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին հայտարարել էր, որ երկրի հարավային շրջաններում շարունակվում է հրդեհաշիջման աշխատանքը: Հրդեհների հետևանքով զոհվել է 8 մարդ, տուժել՝ 864-ը:
Նմանատիպ հոդվածներ
Աղդամի շրջանում ադրբեջանցի ականազերծողը պայթել է ականի վրա․ Ալիև ազգանվամբ ծառայողը վնասվածքներով հոսպիտալացվել է
Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնայի) շրջանում պայթել է...
Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին․ կա 9 զոհ
Թուրքիայի արևմուտքում` Մանիսա նահանգում, ավտոբուսի վթարի հետևանքով 9 մարդ Է մահացել, 30-ը ՝ վնասվածքներ ստացել։ Տեղեկութ...
Դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. «Ֆլագման» սրճարանի մոտից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդ
Samshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 5-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 17։40-ի...
Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել ԴԱՀԿ շենքի դիմաց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում...