Դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. «Ֆլագման» սրճարանի մոտից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդ
Samshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 5-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 17։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է հեմոռագիկ շոկով, գլխի և ոտքի շրջանում՝ դանակի մի քանի հարվածներով տեղափոխվել մի քաղաքացի։
Դեպքի մասին հիվանդանոցից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության կենտրոնական բաժին։ Մինչ Մարաշի բաժանմունքի ծառայողները ծանրութեթև կանեին, թե որտեղ և ինչ պայմաններում է դեպքը տեղի ունեցել, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 37-ամյա Լևոն Սարգսյանն է։
Դեպքը տեղի է ունեցել Սայաթ-Նովա 26 հասցեում գործող «Ֆլագման» սրճարանի մոտ, որտեղ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորելով բացարձակ անհարգալից վերաբերմունք, դեռևս չպարզված հանգամանքներում հարձակվել են Լ. Սարգսյանի վրա, մարմնական վնասվածքներ պատճառել, ինչպես նաև դանակի մի քանի հարվածներ հասցրել նրա գլխի և ոտքի հատվածներին։ Փաստի առթիվ ոստիկանթւթյունը նյութեր է նախապատրաստում։
Նմանատիպ հոդվածներ
Աղդամի շրջանում ադրբեջանցի ականազերծողը պայթել է ականի վրա․ Ալիև ազգանվամբ ծառայողը վնասվածքներով հոսպիտալացվել է
Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնայի) շրջանում պայթել է...
Անտառային հրդեհների մոտ 200 օջախ հաջողվել է մարել. հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են թուրքական 5 նահանգում
Թուրքիայում փրկարարները շարունակում են պայքարը երկրի հարավային շրջաններում տարածվող անտառային հրդեհների դեմ: Ինչպես հաղո...
Սյունիքի մարզում վթարի են ենթարկվել Վովա Վարդանովի ջոկատի անդամները
Երեկ, օգոսոստի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Հայաստանի և Ուկրաինայի հա...
Ադրբեջանում նույնպես հրդեհ է բռնկվել․15 հեկտար մակերեսով տարածք է այրվում
Ադրբեջանի ԱԻՆ Ճգնաժամային իրավիճակների վարչության տեղեկացմամբ՝ հրդեհ է բռնկվել այդ երկրի Աղսուի շրջանի Գագալի գյուղի մոտ...