2018-ից նա պարտվում է ինձ, իսկ ընդհանրապես մենք նորմալ շփվում ենք, նա լավ տղա է. Մուսա Եվլոևը՝ Արթուր Ալեքսանյանի մասին
Հունահռոմեական ոճի ռուսաստանցի ըմբիշ Մուսա Եվլոևը մեկնաբանել է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի 97 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտից հետո վերջինիս դժգոհությունը մրցավարների նկատմամբ: Հիշեցնենք նաև, որ Արթուրը ասել էր, թե հաղթելու համար պետք է Ռուսաստանը ներկայացնել:
«Ալեքսանյանի դեմ հանդիպումը որքանո՞վ էր կարևոր: Ինձ համար յուրաքանչյուր հանդիպում կարևոր է: Կարևոր չէ՝ վերջնականն է ՝ առաջինը, թե երկրորդը: Ես միշտ ուզում եմ մենամարտում ապացուցել, որ ես ամենաուժեղն եմ: Հեռանալ-չհեռանալը Ալեքսանյանի իրավունքն է: Եթե նա վնասվածք ունի, դա նրա խնդիրն է: Ինձ համար գլխավորը ոսկե մեդալով հեռանալն է այստեղից: Ինչպե՞ս եմ ես վերաբերվում նրա խոսքերին: Չգիտեմ՝ 2018-ից նա պարտվում է ինձ: Պետք է առաջին հերթին ինքն իր մեջ ամեն ինչ վերլուծի։ Այսօր նա ոչինչ չարեց ինձ հաղթելու համար: Բայց նա շատ արժանի մրցակից է, նաև դրա շնորհիվ է, որ ես այսօր այս մարզավիճակում եմ: Մենամարտից հետո Արթուրը շնորհավորեց ինձ, մենք շնորհակալություն հայտնեցինք միմյանց մենամարտի համար: Ընդհանրապես մենք նորմալ շփվում ենք, նա լավ տղա է: Մենք լավ հարաբերություններ ունենք, կոնֆլիկտ չկա»,- ասել է Եվլոևը:
Նմանատիպ հոդվածներ
Մեսսին լքեց «Բարսելոնան»
Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հեռացել է «Բարսելոնայից»: Այս մասին ասվում է կատալոնական ակումբի թվիթերյան հաղորդագ...
Կողմնակալ մրցավարությամբ մեզ զրկեցին մեդալից ու մեդալի գույնը փոխեցին. Գևորգ Ալեքսանյան
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը դժգոհ է Օլիմպիական խաղերում հայ մարզիկների գ...
Սիմոն Մարտիրոսյանի մեդալը պետք է ոսկի լիներ. Կարեն Գիլոյան
Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով ծանրորդ Սիմոն...
Արթուր Ալեքսանյանը հաղթանակով սկսեց տիտղոսի պաշտպանությունը. Տոկիո-2020
Գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վստահ հաղթանակով սկսեց տիտղոսի պաշտպանությունը Ճապոնիայի մայրաքաղաք...