Սիմոն Մարտիրոսյանի մեդալը պետք է ոսկի լիներ. Կարեն Գիլոյան
Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի արծաթե մեդալն Օլիմպիական խաղերում ձախողում է Հայաստանի օլիմպիական հավաքականի համար:
«Մենք կարող էինք ունենալ երկու ոսկե, մեկ բրոնզե մեդալ, բայց ունեցանք երկու արծաթե մեդալ: Օրը հրաշալի անցկացրեց բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: Ալեքսանյանից միշտ ենք ոսկի ակնկալում: Հիմա նա երեք մեդալների ասպետ է և շատ հզոր տղա է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում հայ լրագրողների հետ զրույցում ասաց Գիլոյանը:
Վերջինիս շեշտեց, որ մրցավարական կողմնապահության կար Արթուր Ալեքսանյանի գոտեմարտում, և այս ամենից պետք է հետևություններ անեն:
«Սիմոնի պարագայում մենք ձախողվել ենք: Նա չկարողացավ նորմալ կարգավորել քաշը: 238 կգ Սիմոնի ուժերի սահմաններում էր: Պետք է հետևություններ անել»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Կողմնակալ մրցավարությամբ մեզ զրկեցին մեդալից ու մեդալի գույնը փոխեցին. Գևորգ Ալեքսանյան
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը դժգոհ է Օլիմպիական խաղերում հայ մարզիկների գ...
2018-ից նա պարտվում է ինձ, իսկ ընդհանրապես մենք նորմալ շփվում ենք, նա լավ տղա է. Մուսա Եվլոևը՝ Արթուր Ալեքսանյանի մասին
Հունահռոմեական ոճի ռուսաստանցի ըմբիշ Մուսա Եվլոևը մեկնաբանել է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի 97 կգ քաշային կարգում Հայաստ...
Մեսսին լքեց «Բարսելոնան»
Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հեռացել է «Բարսելոնայից»: Այս մասին ասվում է կատալոնական ակումբի թվիթերյան հաղորդագ...
Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ
97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 4։1 հաշվով հաղթեց իրանցի ըմբիշ Մոհամադհադի Սարավիին։ Ալեքսանյանը 2-րդ ա...