Կողմնակալ մրցավարությամբ մեզ զրկեցին մեդալից ու մեդալի գույնը փոխեցին. Գևորգ Ալեքսանյան
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը դժգոհ է Օլիմպիական խաղերում հայ մարզիկների գոտեմարտերը դատած մրցավարների աշխատանքից:
Տոկիոյում գտնվող հայ լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանը մասնավորապես շեշտեց. «Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմի անդամներից մի քանիսին` երեքին, կողմնակալ մրցավարությամբ զրկեցին թե մեդալից, թե փոխեցին մեդալի գույնը: Թիմից երեք մարզիկ պատրաստ էր մեդալ նվաճելուն: Մեր թիմը քարուքանդ արեցին: Չեմ կարող ասել, թե սա իմ մտածածն է: Բայց այդ մասին կխոսեմ հետո: Ես շատ եմ վրդովված»:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի հաղթողների պարգևատրման ժամանակ Արթուր Ալեքսանյանը իր վզին չի կախել օլիմպիական մեդալը, իսկ հետո, ըստ ռուսական ԶԼՄ-ների, լրագրողական «խառը գոտի»-ում ասել է, որ պետք է ռուս լինել հաղթելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Սիմոն Մարտիրոսյանի մեդալը պետք է ոսկի լիներ. Կարեն Գիլոյան
Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով ծանրորդ Սիմոն...
2018-ից նա պարտվում է ինձ, իսկ ընդհանրապես մենք նորմալ շփվում ենք, նա լավ տղա է. Մուսա Եվլոևը՝ Արթուր Ալեքսանյանի մասին
Հունահռոմեական ոճի ռուսաստանցի ըմբիշ Մուսա Եվլոևը մեկնաբանել է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի 97 կգ քաշային կարգում Հայաստ...
Մեսսին լքեց «Բարսելոնան»
Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հեռացել է «Բարսելոնայից»: Այս մասին ասվում է կատալոնական ակումբի թվիթերյան հաղորդագ...
Արթուր Ալեքսանյանը հաղթանակով սկսեց տիտղոսի պաշտպանությունը. Տոկիո-2020
Գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վստահ հաղթանակով սկսեց տիտղոսի պաշտպանությունը Ճապոնիայի մայրաքաղաք...