Թուրքիայում այրվող անտառների աշխարհագրությունը մեծանում է՝ մոտենալով հարևան երկրներին․ Նաիրի Հոխիկյան
Թուրքիայում օրեր շարունակ մոլեգնող անտառային հրդեհները էմոցիոնալ առումով ուրախացնում եմ հայերիս՝ հաշվի առնելով այդ երկրի թշնամական վերաբերմունքը մեր նկատմամբ և մեզ հասցված վնասները պատերազմի ժամանակ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։
«Ինձ համար կեղծ ու անմարդկային են ոմանց կոչերը մարդասիրության մասին, բայց եթե սթափ նայենք իրողություններին, պետք է մի քանի փաստ հաշվի առնենք։
Թուրքիայում այրվող անտառների աշխարհագրությունը մեծանում է՝ աստիճանաբար մոտենալով հարևան երկրներին։ Հունաստանում արդեն հրդեհներ են սկսվել, Հայաստանի սահմանից մոտ 280կմ հեռավորության վրա՝ Հաքքարի նահանգում ևս անտառային հրդեհի օջախներ կան։
Բնությունը սահմաններ չի ճանաչում, և չի բացառվում, որ հրդեհները կարող են արագ մոտենալ նաև մեզ, հետևաբար նախ պետք է պետական մակարդակով կանխարգելիչ միջոցներ ձեռք առնել և դադարեցնել անիմաստ հրճվանքը»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդի ԱԹՍ-ն ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ է արել. ՊՆ հայտարարությունը
Օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-...
Բացառիկ լուսանկար ադրբեջանական խոցված ԱԹՍ-ից. Banak.info
Ինչպես ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, հայկական ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ՀՀ օդայ...
ՊՆ-ն հայտարարություն է տարածել. սահմանին երկու կողմից էլ կան կորուստներ
Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հ...
Հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում, հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանությա...