Ջրհեղեղները հարևան Իրան են հասել․ արդեն 8 զոհ կա
Իրանում ջրհեղեղների հետևանքով ութ մարդ մահացել է, ևս երկուսը` անհետ կորել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Հասան Քուսիանը։
«Կարմիր մահիկի աշխատակիցները փրկարարական աշխատանքներ են իրականացրել Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Թեհրան, Զենջան, Սեմնան, Ղազվին, Քուրդիստան, Քերման, Մազանդարան և Հորմոզգան նահանգներում։ Ցավոք, ութ զոհ կա, որոնցից վեցը՝ Կազվին նահանգում, մեկը՝ Արևմտյան Ադրբեջան նահանգում, ևս մեկը՝ Սավադկուհում», - ասել է Քուսիանը:
Նա նաև հայտնել է, որ Ղազվինում երկու մարդ է կորել, որոնումները շարունակվում են:
Քուսիանի խոսքով՝ փրկվել է 978 մարդ, որոնցից երեքը վնասվածքներ ունեն։
Նշենք, որ Իրանում արդեն մեկ շաբաթ է` հեղեղումներ են:
Նմանատիպ հոդվածներ
Գեղաքունիքում բախվել են Mercedes-ն ու BMW-ն․ վիրավորներից մեկին Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երևան
Այսօր, օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտո...
Աղդամի շրջանում ադրբեջանցի ականազերծողը պայթել է ականի վրա․ Ալիև ազգանվամբ ծառայողը վնասվածքներով հոսպիտալացվել է
Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնայի) շրջանում պայթել է...
Բանգլադեշում կայծակի հետևանքով հարսանեկան արարողության մասնակից16 մարդ մահացել է
Բանգլադեշում առնվազն 16 մարդ է մահացել հարսանիքի ժամանակ կայծակի հարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն...
Սպանել է իրեն հյուրընկալված տղամարդուն, այնուհետև դիակը տեղափոխել է կաթսայատուն՝ փորձելով այրելու միջոցով վերացնել․ ՔԿ
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների...