Պատգամավորը զուգարանի թղթի վրա կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարություն է գրել

Ուկրաինացի պատգամավորներ Ալեքսանդրա Ուստինովան, Յարոսլավ Յուրչիշինը և Օլգա Ստեֆանիշինան հայտարարություն են գրել «Գոլոս» քաղաքական կուսակցությունից դուրս գալու մասին, որի անդամներն են 2019 թվականից: Նրանք իրենց որոշման մասին հայտարարել են Facebook-ում: Պատճառն անհամաձայնությունն է կուսակցության ղեկավարության վարած քաղաքականության հետ: 

«Որոշումը կայացվել է կուսակցության ղեկավար Կիրա Ռուդիկի կողմից իշխանության յուրացման և կուսակցության ղեկավարության կողմից նախընտրական խոստումների համակարգված խախտման կապակցությամբ»,-ասել է պատգամավոր Ուստինովան: 

Նշվում է, որ Ստեֆանիշինան կուսակցությունից դուրս գալու հայտարարությունը գրել է զուգարանի թղթի վրա։ 

«Խնդրում եմ հեռացնել ինձ «Գոլոս» կուսակցությունից»,-գրել է նա սոցցանցի իր էջում:

 

Քաղաքականություն