Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է ՀՀ սահմանը. այժմ կալանավորված է
Թուրքիայի քաղաքացի Յըլմազ Էրգինը առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Էրգինը հունիսի 21-ին ժամը 20:05-ի սահմաններում շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, անցել է հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը, հաղթահարել է տեղադրված ինժիներատեխնիկական պատնեշը, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայի Հանրապետության կողմից մուտք է գործել Հայաստան, որտեղ բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից:
Յըլմազ Էրգինը կալանավորվել է, գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է։ Հուլիսի 16-ին գործը վարույթ է ընդունվել և մակագրվել դատավոր Արթուր Ադամյանին։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հայտարարություն է տարածել. սահմանին երկու կողմից էլ կան կորուստներ
Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հ...
Բացառիկ լուսանկար ադրբեջանական խոցված ԱԹՍ-ից. Banak.info
Ինչպես ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, հայկական ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ՀՀ օդայ...
ՀՕՊ-ը քիչ առաջ ոչնչացրեց թշնամու արդեն 2-րդ ԱԹՍ-ն, բայց դեռ կա 3-րդը. Արսեն Բաբայան
«Վարդենիսից հենց նոր տեղեկացա, որ ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը քիչ առաջ ոչնչացրեց թշնամու արդեն 2-րդ ԱԹՍ-ն»: Այս մասին ֆեյսբուքյան էջքու...
Հակառակորդի ԱԹՍ-ն ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ է արել. ՊՆ հայտարարությունը
Օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-...