Կրեմլում արձագանքել են Փաշինյանի առաջարկին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը, հայտարարել է, որ այժմ շփումներ են անցկացվում Երևանի և Բաքվի հետ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար:
Ավելի վաղ Փաշինյանն առաջարկել էր ռուս սահմանապահների հենակետեր տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով:
«Ռուսաստանը շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացումն ապահովելու համար», - ասել է Պեսկովը։
Փաշինյանի խնդրանքը կատարելու պատրաստակամությունը մեկնաբանելու խնդրանքին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ «շփումները Երևանի հետ շարունակվում են». «Ես ավելացնելու ոչինչ չունեմ»:
Նա նշել է, որ Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման մասին, «ռուսաստանցի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար»:
«Աշխատանքը շարունակվում է», - նշել է Պեսկովը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ԶՈՒ-երը 15:30-ից վերսկսել են կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանական ԶՈՒ-երը այսօր ժամը 15:30-ից վերսկսել են կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին Auroranews-ին...
Ադրբեջանը գերի է վերցրել Մարտունու բնակչին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարմ...
ՊԲ զիծառայողը դեռևս չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում է ստացել
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ու...
18:40-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ինտենսիվ փոխհրաձգություն է
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18...