Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Այսօր՝ հուլիսի 28-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հույս է հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունն ապագայում ավելի մեծ թափ կստանա և կընդլայնվի։
Երկարամյա համագործակցության ընթացքում իրականացվել են համատեղ միջոցառումներ՝ նպաստելով քրեական գործերով միմյանց ցուցաբերվող միջազգային իրավական օգնության արդյունավետության բարձրացմանը։
Արգիշտի Քյարամյանը կարևորել է նաև հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության շարունակականությունը։
Դեսպան Կոպիրկինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին՝ պաշտոնի նշանակվելու առթիվ:
Դեսպանը, իր հերթին բարձր գնահատելով երկու երկրների իրավապահ մարմինների միջև շփումները, շեշտել է Հայաստանում ՌԴ դեսպանության պատրաստակամությունը՝ աջակցելու քննչական մարմինների միջև գործակցության զարգացմանը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել և ընդլայնել օրակարգային խնդիրների պարբերաբար քննարկումները:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ի՞ նչ են քննարկել երկու ղեկավարները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Կողմե...
Հույս ունենք, որ Փաշինյանը կարագացնի իր ստորագրած փաստաթղթերի կիրառումը․ թուրք պաշտոնյա
Հուլիսի 27-ին Բաքվում Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները ստորագրել են «Բաքվի հռչակագիրը»: Ստորա...
Իրադրությունը չի կայունանում․ Փաշինյանը կառավարությունում է
Ի հեճուկս ՀՀ–ի և միջազգային հանրության գործադրած ջանքերի` իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայո...
Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ՌԴ փակ բանակցությունները
Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական կայունության շուրջ բանակցությունները: Դրանք ընթանում են փակ դռն...