Հույս ունենք, որ Փաշինյանը կարագացնի իր ստորագրած փաստաթղթերի կիրառումը․ թուրք պաշտոնյա
Հուլիսի 27-ին Բաքվում Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները ստորագրել են «Բաքվի հռչակագիրը»: Ստորագրման արարողությունից առաջ ելույթ է ունեցել Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը և նշել, որ 3 երկրներն իրենց տարածաշրջաններում մշտական բնույթ ստացած խնդիրների լուծման համար պատասխանատվություն են կրում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Շենթոփն ընդգծել է, որ քաղաքական հարցերին զուգահեռ 3 երկրների համագործակցության անկյունաքարերն են նաև պաշտպանության, տրանսպորտի, տարածաշրջանային կապակցվածության, առևտրի, էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության, ՏՏ ոլորտներում համատեղ գործունեությունը:
Նա «արժեքավոր գործընթաց է» որակել համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու մասին Ադրբեջանի՝ որպես հաղթած պետության արած կոչերը Հայաստանին:
«Հավատում ենք, որ ամենաճիշտ քայլը, որ կարող է անել Հայաստանը, վերոնշյալ կոչին լավ մտադրությունով և կառուցողական մոտեցմամբ պատասխանելն է: Հույս ունենք, որ չնայած պատերազմում պարտությանը, հունիսի 20-ին վերընտրված Փաշինյանը կարագացնի իր ստորագրած փաստաթղթերի կիրառումը: Եթե այս քայլն անկեղծորեն արվի, ապա ցանկանում եմ կրկին հայտնել, որ Թուրքիան նմանատիպ մոտեցմամբ կպատասխանի»,- ասել է Մուսթաֆա Շենթոփը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ի՞ նչ են քննարկել երկու ղեկավարները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Կողմե...
Իրադրությունը չի կայունանում․ Փաշինյանը կառավարությունում է
Ի հեճուկս ՀՀ–ի և միջազգային հանրության գործադրած ջանքերի` իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայո...
Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ՌԴ փակ բանակցությունները
Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական կայունության շուրջ բանակցությունները: Դրանք ընթանում են փակ դռն...
«ՌԴ-ն անհատույց սպառազինություն և տեխնիկա կտրամադրի Տաջիկստանին». Շոյգու
Իրավիճակը Կենտրոնական և Հարավային Ասիայում հատուկ ուշադրություն է պահանջում, Ռուսաստանը սկսել է միջոցներ ձեռնարկել: «ՌԻԱ...