Օնլայն տաքսիների գները զգալի բարձրացել են. ահազանգում են քաղաքացիները

 Հայաստանում տաքսի-ծառայությունների գները զգալի բարձրացել են. ArmLur.am-ը հայտնում է, որ այս խնդրի շուրջ քաղաքացիներից դժգոհությունները չեն դադարում: Ի դեպ, այս մասին չի լռում անգամ ՀՀ վիճակլագրական կոմիտեն, ըստ որի՝ տրանսպորտային ծառայությունների ոլորտում արձանագրցվել է 0.2 տոկոս հավելաճ: 

 

 Հիմնականում բարձրացել են օնլայն տաքսի-ծառայությունների գները: Օրինակ օնլայն տաքսի-ծառայություններից մեկը մինիմալի արժեքը 300-400 դրամից թանկացրել է՝ հասցնելով՝ 800-900 դրամ: Իսկ մեկ այլ օնլայն տաքսի-ծառայության մինիմալը 600 դրամից դարձել է 1200 դրամ: Սրան զուգահեռ, քաղաքացիները բողոքում են՝ նշելով, որ Երևանում տաքսիների դեֆիցիտ են արձանագրել. օրվա երկրորդ կեսից հետո ազատ մեքենա գրեթե հնարավոր չէ գտնել։

 

 Պարզվում է՝ վարորդներ կան, որոնք հրաժարվում են այս շոգերին մեքենա վարել. օդորակիչ չեն կարող միացնել, որովհետեւ դրա համար ավելի շատ վառելիք է ծախսվում: Բացի այս, կան նաեւ վարորդներ, որոնք այս օրերին նախընտրում են իրենց սեփական ավտոմքենաներով զբոսաշրջիկների պատվերներ ընդունել: Եւ այս հարցում եւս մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չի կարող միջամտել եւ գների վերահսկողություն իրականացնել, քանի որ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ չկան: