Հասարակություն
Աֆրիկայի հարավում ռեկորդային ցրտեր են. որոշ շրջաններում երեխաներն առաջին անգամ են ձյուն տեսնում
Անցյալ գիշեր նվազագույն ջերմաստիճանի ռեկորդներ են գրանցվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որտեղ այժմ ձմեռ է:
Հուլիսի 24-ի գիշերը երկրի 19 շրջանում գերազանցվել են ամենացածր ջերմաստիճանի պատմական ռեկորդային ցուցանիշները: Քիմբերլի քաղաքում և հարակից շրջաններում ցուրտը հասել է -9.9 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Մասնագետների փոխանցմամբ՝ նման ցուրտ այս շրջանում չի գրանցվել օդերևութաբանական ուսումնասիրությունների ողջ պատմության ընթացքում:
Յոհանեսբուրգում ջերմաստիճանը նվազել է մինչև -7 աստիճանի: Նախորդ ռեկորդային ջերմաստիճանը՝ -6.3 աստիճան, այս քաղաքում գրանցվել էր 1995 թվականի հուլիսի 19-ին:
Որոշ շրջաններում երեխաներն ու դեռահասներն առաջին անգամ են ձյուն տեսնում: Մերկասառույցի պատճառով բազմաթիվ ճանապարհներ փակ են:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ինչ իրավիճակ է փլուզումից հետո. նոր մանրամասներ
Կամրջի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները
«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է
1.0