Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից կդառնա սուպերփոխվարչապետ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպերփոխվարչապետ․ իշխանության փողն ինքն է տնօրինելու՝ բառի ուղիղ եւ անուղղակի իմաստով։ Նրա՝ կառավարություն տեղափոխվելով, կարելի է ասել, կազմաքանդվելու է ՏԿԵ նախարարությունը՝ ենթակա գրեթե բոլոր ոլորտները հանվելու են նախարարության կառուցվածքից եւ դրվելու են փոխվարչապետի ենթակայության տակ։
Ինչպես հայտնի է, նախարարության ենթակայության տակ է գործում 4 մարմին՝ Ջրային կոմիտեն, Միգրացիոն ծառայությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեն, Քաղաքացիական ավիացիան, դրանից բացի՝ մոտ երկու տասնյակի հասնող պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, որպիսիք են Ջրառը, ատոմակայանը, ՀԷՑ-ը եւ այլն։
Կառավարության կառուցվածքային փոփոխություններով, ինչպես նաեւ վարչապետի որոշումներով՝ ամենաեկամտաբեր եւ փողոտ ոլորտները կենթարկվեն Պապիկյանին։ Անգամ ճանապարհաշինությունը, ինչ-որ կոմիտեի տեսքով, դուրս կգա ՏԿԵՆ-ից եւ ուղիղ կենթարկվի Պապիկյանին։ Նրան կենթարկվեն նաեւ մարզպետները եւ այլն։ Սա է պատճառը, որ Ռոմանոս Պետրոսյանը հրաժարվում է տարածքայինի նախարար նշանակվելուց։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը կասեցրել է հայ-ադրբեջանական սահմանին ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը. ՊՆ
Հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ...
Առավոտյան հակառակորդը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում...
Այո, բարդ է լինելու, բայց փորձելու ենք. Նաիրա Զոհրաբյանը փոխում է մասնագիտությունը
ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր համախոհների ու գործընկերներիս հետ սկսում է «Անվտանգություն և ժող...
Փաշինյանի մասնակցությամբ կայացել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցակ...