Այո, բարդ է լինելու, բայց փորձելու ենք. Նաիրա Զոհրաբյանը փոխում է մասնագիտությունը
ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր համախոհների ու գործընկերներիս հետ սկսում է «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեությունը։ Նա այդ մասին հայտնել է Facebook–ի իր էջում։
«Մեր օրակարգը մեծ է՝ մարդու իրավունք, բնականաբար նաև ռազմագերիների, անհետ կորածների խնդիրներ, քաղաքական մոնիթորինգ, ժողովրդավարության և անվտանգության հարցեր։ Քաղաքական նախապատվություն և կամ ինչ-որ մեկի քաղաքական շահի սպասարկում չկա ու չի լինելու։ Մեր մշտադիտարկման թիրախում լինելու է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Կա՛ և լինելու է մեկ օրակարգ ու մեկ շահ՝ Հայաստանի օրակարգն ու շահը։ Այո, բարդ է լինելու այս համատարած աբսուրդի ու ֆալշի, պոպուլիզմի ու ստի, հանրային մեծ դեպրեսիայի ու հիասթափության մեջ լինել լսելի։ Բայց մենք փորձելու ենք։ Փորձելու ենք, որովհետև այս ընտրությունները ոչ միայն չլուծեցին երկրի համակարգային խնդիրները, այլև կոսմետիկ սվաղի տակ փակելով՝ խորացրին ազատ անկման անկյունը»,– գրել է նա։
Զոհրաբյանի խոսքով` փորձելու են, որովհետև այս արհավիրքը կանգնեցնել է պետք։ Նա շեշտել է` հունիսի 20-ի ընտրությամբ այդ թիվ մեկ հարցը չլուծվեց, որովհետև պարզվեց` ո՛չ իշխանությունը և ո՛չ էլ ընդդիմությունը իրենց առջև նման խնդիր չէին էլ դրել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը կասեցրել է հայ-ադրբեջանական սահմանին ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը. ՊՆ
Հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ...
Առավոտյան հակառակորդը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում...
Փաշինյանի մասնակցությամբ կայացել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցակ...
ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի ռազմական կցորդին. ՀՀ ՊՆ
Հուլիսի 24-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղար...