Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ ՀՀ ՊՆ 35-ամյա ծառայողը ВАЗ 2121-ով բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ վերջինս տեղում մահացել է. Shamshyan. com
Այսօր, հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Արսեն Միրզոյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում, Արարատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանմփեզրի ծառին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Միրզոյանը տեղում մահացել է։
Պարզվել է, որ վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում որպես դասակի հրամանատար, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության կայազորի քննչական բաժնից։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ՝ երեկ թշնամու կրակոցներից վիրավորում ստացած հայ զինծառայողների առողջական վիճակի մասին. հարուցվել է քրգործ
ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով 3 զինծառայողներ ...
Երասխում Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ադրբեջանական անօդաչու սարք
Նախնական տվյալներով ՝ ժամը 23:30-ին, Երասխ գյուղի տարածքում, Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ադրբեջան...
Ավտովթար-վրաերթ Շենգավիթում. վրաերթի է ենթարկվել 3 հետիոտի․ վերջիններս և ևս 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan. com
Այսօր, հուլիսի 24-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Բագրատունյանց-Սողոմոն Տարոնցի փ...
Կապանում 42-ամյա տղամարդն ընկել է ձորն ու մահացել
Հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հա...