Հեղուկ գազի շուկայում փոփոխություննե՞ր կլինեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հեղուկ գազի գնի բարձրացման առիթով կրքերը դեռ չեն հանդարտվում: Վարորդները խիստ զայրացած են. հեղուկ գազի գինն օր օրի է բարձրանում, բայց որեւէ պետական կառույցի կողմից շուկան չի վերահսկվում: Բայց գնի բարձրացմանը զուգահեռ շուկայում հեղուկ գազի պակասուրդ է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշ ընկերություններ այս օրերին հեղուկ գազի գինը այնքան են բարձրացրել, որպեսզի այն չվաճառվի, չպակասի մինչեւ նոր խմբաքանակի ներկրումը, այսինքն՝ վարորդները բարձր գնի պատճառով չգնեն այն:
Բայց մեկ այլ գազալցակայանի աշխատող «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ հայկական շուկայում հեղուկ գազի դեֆիցիտ ստեղծվել է այն պատճառով, որ Իրաքից այն դժվարությամբ է ներկրվում. այնտեղ ներկրողները ստիպված են լինում օրերով սպասել, որն էլ լրացուցիչ ֆինանսական ծախսեր է առաջացնում նրանց համար: Գրեթե նույն պատկերն է Ռուաստանի դեպքում:
Բացի այս, Հայաստան տեւական ժամանակ է, ինչ Իրանի Իսլամական Հանրապետւթյունից հեղուկ գազ չի ներկրվում: Սա է պատճառը, որ այս շուկայում ոչ միայն պակասուրդ է գրանցվել, այլեւ գնաճ: Սակայն հեղուկ գազ ներկրող տնտեսվարողները վստահեցնում են, որ առաջիկա տասն օրերի ընթացքում շուկայում ե՛ւ գինը կկարգավորվի, ե՛ւ պակասուրդը կվերանա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
10 ժամ ջուր չի լինելու նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ....
Հայտնի է, թե Հայաստանի որ հատվածում է օդում փոշու պարունակությունը գերազանցել թույլատրելի կոնցենտրացիան
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը հայտնում է, որ հուլիսի 11-17 Մթնոլորտ...
Գնային առումով ինչ վիճակ է մսամթերքի շուկայում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալները նվազել են:...
Երթևեկության փոփոխություն Անտառային-Լեռ Կամսար-Կապուտիկյան փողոցների հատվածում
Երևան քաղաքի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Ս. Կապուտիկյան փողոցների հատվածում 2021 թվականի հուլիսի 26-ից կկատարվի երթևեկ...