Ունենք որոշում՝ լոքդաուների չենք գնալու ընդհանրապես․ Փաշինյան
Պարզ է, որ կորոնավիրուսը դեռ շատ երկար մեզ ուղեկցելու է, որովհետև եթե մի ալիքն անցնում է, մուտացիաներ են տեղի ունենում և այսպես շարունակ։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստում նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատվաստումների անհրաժեշտությանը:
«Այսինքն՝ սպասել, որ մի օր ուղղակի կորոնավիրուսը վերանալու է, իրատեսական չէ: Բայց կա նաև լավ նորություն. համենայնդեպս, մինչ այս պահը եղած տվյալներով՝ եղած պատվաստանյութներն էֆեկտիվ են բոլոր շտամների համար, ինչը նշանակում է, որ զգոնության վերաբերյալ Ձեր կոչը եթե թարգմանենք, ի՞նչ է նշանակում. 2 բան, որ պետք է շատ ինտենսիվ շարունակենք պատվաստման աշխատանքները և երկրորդը՝ փակ տարածքներում դիմակների կրման պրակտիկան պետք է, այնուամենայնիվ, հնարավորինս լավ մակարդակի վրա պահենք։
Հետևաբար՝ սա պետք է լինի մեր ուղղությունը։ Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 2020թ. մայիսից մենք որդեգրել ենք հետևյալ քաղաքականությունը, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ։ Մենք ունենք այդպիսի որոշում, և հույս ունեմ՝ պրակտիկայում այդ որոշումը կկարողանանք իրագործել, որ լոքդաուների չենք գնալու ընդհանրապես, բայց սա պետք է անենք համատեղ ուժերով»,-հայտարարեց նա:
Փաշինյանի խոսքով, պետական գերատեսչությունների աշխատողների շրջանում պետք է ակտիվ այդ պրոցեսն առաջ տանել. «Որովհետև, իսկապես, կորոնավիրուսն անընդհատ նոր ալիքներ և նոր շտամներ է ունենալու, և դրանից պաշտպանվելու միջոցը երկուսն է՝ դիմակ և պատվաստում։ Հետևաբար՝ մենք պետք է նաև ջանք գործադրենք, որպեսզի փակ տարածքներում դիմակի կրման կանոնները մաքսիմալ լավ պահպանվեն:
Մեր կոչն է մեր հայրենակիցներին՝ անպայման այդ կանոնը հնարավորինս պահել, որպեսզի այս ոլորտում նույնպես ստիպված չլինենք գնալ վարչական ներգործության միջոցների։ Բայց, եթե վիճակագրությունն ստիպի դա անել, խոսքը դիմակների կրման կանոնները խստացնելու մասին է, մենք ստիպված կլինենք գնալ այդ ուղղությամբ։ Բայց կրկին եմ ասում՝ամենաարդյունավետ ճանապարհը պատվաստումն է»,-հայտարարեց նա:
Փաշինյանը հավելեց, որ մենք այս պահին ունենք պատվաստանյութի բավականին լավ պաշար և շարունակում ենք բանակցությունները՝ մեզ անհրաժեշտ թիրախներին հասնելու համար. «Այնպես որ այս ուղղությամբ պետք է բոլոր գերատեսչություններն աջակցեն Առողջապահության նախարարությանը, որպեսզի պատվաստումները տեղի ունենան անհրաժեշտ տեմպերով և քանակներով»:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
Մեր ամենամոտ հարևաններին և եղբայրական ժողովուրդներին ստիպում են ընտրություն կատարել Արևմուտքի և ՌԴ-ի միջև. Լավրով
Արևմտյան երկրները փորձում են անկայունության գոտի ստեղծել Ռուսաստանի շուրջ` ի հաշիվ նրա ամենամոտ հարևանների, այդ թվում` Բ...
Երևանը համաձայն չէ Մոսկվայի հետ. ինչ էր նշանակում Փաշինյանի արձագանքը․ Առաջին լրատվական
Շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրագործմանը, կառավա...
Լավրովը մտահոգություն է հայտնել Էրդողանի հայտարարության կապակցությամբ
Ռուսաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Նիկոս Խրիստոդուլիդեսը հեռախոսազրույց են ունեցել, որի ըն...