Կալանավորված լինելը խոչընդոտ չէ պատգամավորական մանդատները ստանալու համար․ Մուկուչյան
Կալանավորված լինելը խոչընդոտ չէ պատգամավորական մանդատները ստանալու համար։ Այս մասին քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավիրած հերթական արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Մանդատները տալու վերաբերյալ արձանագրությունը արդեն իսկ կազմվեց, իսկ եթե դուք ուշադիր եղաք, ընթերցվեցին նաեւ ձեր մատնանշած պատգամավորների (կալանավորված խմբ) անունները։ Այսինքն՝ սա նշանակում է, որ հիշյալ պատգամավորները ևս ստանալու են իրենց մանդատները ու հնարավորություն ունեն իրականացնելու իրենց գործունեությունը։ Իսկ այդ գործունեության եղանակները, ձևերը արդեն կարգավորվում են այլ օրենսդրությամբ։ Հարգելի լրագրողներ, սրա վերաբերյալ մյուս հարցերի պատասխանողը ես չեմ, ես հարցին պատասխանում եմ որպես ԿԸՀ նախագահ»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
Մեր ամենամոտ հարևաններին և եղբայրական ժողովուրդներին ստիպում են ընտրություն կատարել Արևմուտքի և ՌԴ-ի միջև. Լավրով
Արևմտյան երկրները փորձում են անկայունության գոտի ստեղծել Ռուսաստանի շուրջ` ի հաշիվ նրա ամենամոտ հարևանների, այդ թվում` Բ...
Երևանը համաձայն չէ Մոսկվայի հետ. ինչ էր նշանակում Փաշինյանի արձագանքը․ Առաջին լրատվական
Շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրագործմանը, կառավա...
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...