Քոչարյանը՝ ընտրությունների և իր դաշինքի՝ ձայների մեծամասնությունը չհավաքելու մասին
Այսօր երեք մասնավոր հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ ներքաղաքական կյանքին վերաբերող հարցերին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, թե ինչո՞ւ «Հայաստան» դաշինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններում չստացավ ընտրողների ձայների մեծամասնությունը։
«Սա այն հարցն է, որ հուզում է ոչ միայն ինձ, այլև շատ–շատերին`և՛ հոգեբաններին, և՛ քաղաքագետներին, և՛ ընդհանրապես մարդկանց, ովքեր հետաքրքրված են հասարակական կյանքով»,– ասաց Քոչարյանը` հավելելով, որ հարցի շուրջ շատ տարբեր կարծիքներ է լսել, բայց ինքն անձամբ հակված է դրանցից 3-ին, որոնք, իր համոզմամբ, որոշիչ են եղել ընտրապայքարում։
«Առաջինը` դա էդ հին–նոր բաժանումն է, նաև` որոշակի դասակարգային երանգներով։ Հայաստանցի–ղարաբաղցի բաժանում է։ Եվ այդ հին ու նորը, հայաստանցի–ղարաբաղցին իրար կպել են` հասկանալի պատճառներով։ Եվ մեկ հանգամանք. դա նոր պատերազմի վտանգի սարսափն է։ Երբ մենք ասում էինք «արժանապատիվ խաղաղություն», ու երբ մեր ժողովրդի մի հատվածը հարմարվել էր պարտության հետ, այդ «արժանապատիվ խաղաղության» մեջ նույնիսկ վտանգ էին տեսնում, որ այս մարդիկ ինչ–որ քայլեր են անելու` արժանապատվությունը վերականգնելու համար, և այդ քայլերը ինչ–որ չափով կարող են վտանգավոր լինել պատերազմը վերսկսելու տեսանկյունից»,– ասաց Քոչարյանը։
Նա նաև ուշադրությւն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նոր պատրազմի սարսափի վտանգի առաջ կանգնեցրած քաղաքական ուժը ինքն էլ հենց շահող դուրս եկավ այդ վիճակից։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
Մեր ամենամոտ հարևաններին և եղբայրական ժողովուրդներին ստիպում են ընտրություն կատարել Արևմուտքի և ՌԴ-ի միջև. Լավրով
Արևմտյան երկրները փորձում են անկայունության գոտի ստեղծել Ռուսաստանի շուրջ` ի հաշիվ նրա ամենամոտ հարևանների, այդ թվում` Բ...
Երևանը համաձայն չէ Մոսկվայի հետ. ինչ էր նշանակում Փաշինյանի արձագանքը․ Առաջին լրատվական
Շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրագործմանը, կառավա...
Լավրովը մտահոգություն է հայտնել Էրդողանի հայտարարության կապակցությամբ
Ռուսաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Նիկոս Խրիստոդուլիդեսը հեռախոսազրույց են ունեցել, որի ըն...