ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ից զենք գնելու պարագայում
Միացյալ Նահանգները Թուրքիայի նկատմամբ հավելյալ միակողմանի պատժամիջոցներ կկիրառի, եթե այդ երկիրը շարունակի Ռուսաստանից ձեռք բերել զենքի և զինտեխնիկայի խոշոր համակարգեր: Նման նախազգուշական հայտարարություն է արել քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը:
«Մենք շարունակում ենք ընդդիմանալ Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային համակարգերի գնմանը: Մենք հստակ հասկացրել ենք, որ Ռուսաստանից զենքի նոր խոշոր գնմանը կհաջորդեն հավելյալ պատժամիջոցներ: Վաշինգտոնի կողմից Անկարային F-35 կործանիչների վաճառքը և դրանց համատեղ արտադրությունը կշարունակեն դադարեցված մնալ»,- ասել է Նուլանդը Սենատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:
Նա հայտարարել է, որ իրեն ու ամերիկյան վարչակազմի շատ անդամների անհասկանալի է, թե ինչու է ՆԱՏՕ-ի դաշնակիցը ցանկացել ձեռք բերել ռուսական համակարգեր՝ վտանգի տակ դնելով ամեն բան, այդ թվում և F-35 նոր սերնդի կործանիչների համատեղ արտադրությունը:
Ռուսաստանը և Թուրքիան 2017 թվականին համաձայնագիր են կնել Մոսկվայի կողմից Անկարային С-400 զենիթային հակահրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ: Այդպիսով Թուրքիան առաջինը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, ով Ռուսաստանից գնեց այդ համակարգերը: Անկարայի այս որոշումը բացասական արձագանք հարուցեց ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Հյուսիսատլանտյան դաշինքի մոտ:2020 թվականի դեկտեմբերից ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
Մեր ամենամոտ հարևաններին և եղբայրական ժողովուրդներին ստիպում են ընտրություն կատարել Արևմուտքի և ՌԴ-ի միջև. Լավրով
Արևմտյան երկրները փորձում են անկայունության գոտի ստեղծել Ռուսաստանի շուրջ` ի հաշիվ նրա ամենամոտ հարևանների, այդ թվում` Բ...
Երևանը համաձայն չէ Մոսկվայի հետ. ինչ էր նշանակում Փաշինյանի արձագանքը․ Առաջին լրատվական
Շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրագործմանը, կառավա...
Լավրովը մտահոգություն է հայտնել Էրդողանի հայտարարության կապակցությամբ
Ռուսաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Նիկոս Խրիստոդուլիդեսը հեռախոսազրույց են ունեցել, որի ըն...