Հունվարից էլեկտրամոբիլները կթանկանան․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «2020 թ. մարտին ԵՏՀ-ի խորհուրդը որոշում էր կայացրել զրոյացնել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների համար: Պատճառներից մեկը «ներքին արտադրության բացակայությունն» էր:
Սակայն այս որոշումը, ինչպես ասում են, հավերժական չէ: Բանն այն է, որ, ըստ առկա տեղեկությունների, Ռուսաստանն ու Ղազախստանը մտադիր են սկսել էլեկտրամոբիլների արտադրություն: Ըստ այդմ, էլեկտրամոբիլների՝ ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան ներմուծման զրոյական դրույքաչափը գործելու է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Սա նշանակում է, որ 2022 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել զգալի մաքսատուրք, ինչը էապես կթանկացնի ներմուծված էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների գինը:
«Փաստի» տեղեկություններով, հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև այն փաստը, որ Հայաստանում իրացվող էլեկտրամոբիլների համար չի գործում նաև ԱԱՀ-ն, գնալով մեծանում է այդ մեքենաների նկատմամբ հետաքրքրությունը. մարդիկ աշխատում են դրանք ձեռք բերել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Ի դեպ, մեզ հետ զրույցում ոլորտի փորձագետները նշում էին, որ այստեղ լուրջ անելիք ունի նաև պետությունը՝ հնարավորինս աջակցելու այս պրոցեսին, քանզի մի կողմից՝ մեր երկիրը դառնում է «մեքենաների գերեզմանոց», մյուս կողմից՝ առկա է օդի աղտոտվածության լուրջ խնդիր»:
Նմանատիպ հոդվածներ
«Վեոլիա Ջուրը» տեղեկացնում է՝ մեկ օր ջուր չի լինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է` մեկ օր ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Մինչև 17:30-ը կդադարեցվի նշված հասցեների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 20-ին ժամը 09:30-ից մինչև...
ԳԹԿ-ն չի մեկնաբանում կաշառքի գործը․ Aravot.am
ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել ԿԳՄՍ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի աշխատակցի վերաբերյալ, որը 5.000 ԱՄՆ դոլար կաշառք...