Վարազդատ Հարոյանը պաշտոնապես ներկայացվել է որպես իսպանական «Կադիսի» ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պաշտոնապես ներկայացվել է որպես իսպանական «Կադիսի» ֆուտբոլիստ։ Կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հարոյանը պատմել է, թե ինչ տպավորություններ է ստացել ակումբից, խոսել է նաև նպատակների մասին։ Տեղեկությունը հայտնում է armsport.am-ը։
«Անցած տարի «Կադիսը» հաղթեց «Ռեալին» և «Բարսելոնային», ու ես ցանկանում եմ անել ամեն բան, որ դա կրկնվի։ Ինձ հիանալի են ընդունել «Կադիսում» այստեղ գալուս առաջին իսկ րոպեից։ Խոակին Կապառոսն ինձ պատմեց «Կադիսի» մասին։ Հայաստանի հավաքականի խաղից հետո նա ինձ ասաց «Կադիս» տեղափոխվելու տարբերակի մասին, ու ես համաձայնեցի։ Նա ինձ պատմեց Անդալուզիայի մարդկանց մասին, որոնք ինձ հիանալի ընդունեցին։ Բոլորը շատ ընկերական են իմ հանդեպ»,- ասել է Հարոյանը։
Նա նշել է, որ իրենք բարձրակարգ խաղացողներ ունեն թիմում ու լավ նախապատրաստական շրջան են անցկացնում․
«Ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ալաշկերտի գլխավոր մարզիչը լքել է պաշտոնը
ArmSport-ի ունեցած տեղեկություններով «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը լքել է զբաղեցրած պաշտոնը։ Նշենք, որ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կադրեր Տոկիոյում օլիմպիական խաղերի բացման արարողությունից
Տոկիոյում մեկնարկել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Բացման արարողությունը սկսվել է Երևանի ժամանակով 15:00-ին,...
Արոնյանն աշխարհի գավաթի 2-րդ շրջանի 1-ին պարտիային չի մասնակցի. նա առողջական խնդիրներ ունի
Առողջական խնդիրների պատճառով Լևոն Արոնյանը չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ շրջանի առաջին պարտիային։ «Արմենպ...
Տոկիո-2020. Ֆերդինանդ Կարապետյանը պարտվեց ձյուդոյի մրցաշարի մեկնարկում
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը պարտություն կրեց Օլիմպիական խաղերի մեկնարկում: «Արմենպրես»-ի հ...