ՊԵԿ նախագահին կփոխարինի Բադասյանը՞․ Հրապարակ
Հրապարակը գրում է․
«Հուլիսի 15-ին մենք լուր էինք գրել, որ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, դեռ ավելին, Հովհաննիսյանն իր ազատման մասին իմացել է նույն օրը առավոտյան, կառավարության նիստից առաջ:
Այսինքն` իր համար դա անակնկալ է եղել, որ պիտի ազատվի պաշտոնից: Մեզ նաև ասացին, որ Փաշինյանը զրույցում հատուկ շեշտել է, որ գոհ է ՊԵԿ նախագահի աշխատանքից և նրա հրաժարականը պայմանավորված է այդ տեղի համար ուրիշ մարդ ունենալու փաստով: Մի քանի օր է, մենք փորձում էինք իմանալ, թե այդ ում համար է վարչապետի պաշտոնակատարը այդպես հապճեպ տեղ ազատում, որ մի քանի օր՝ մինչև կառավարության ձևավորումը, չի ուզում սպասել: Այսօր մեզ ասացին, որ տեղը բացվում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի համար: Այս նշանակումը տարբեր շրջանակներում արդեն որոշված հարց են համարում, չնայած որ Էդվարդ Հովհաննիսյանը դեռ պաշտոնապես չի ազատվել աշխատանքից»:
Լրատվականը հիշեցնում է, որ Բադասյանն արդեն աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում, նա 2018-2019 թվականներին եղել է ՊԵԿ նախագահի տեղակալ:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
ԼՂ հակամարտությունն ավարտված է, այժմ ժամանակն է մտածել խաղաղության մասին․ Ալիև
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն ավարտվել է, և արժե մտածել խաղաղության մասին: Այս առաջարկն արել է Ադրբեջանի նախագահ...
ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում ու մոնիտորինգ անցկացնել․ Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է, որ անհրաժեշտության դեպքում ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին ու Հայաստանին...
Արարատ Միրզոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
ԱԺ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը հրաժարվելու է պատգամավորական մանդա...