ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում ու մոնիտորինգ անցկացնել․ Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է, որ անհրաժեշտության դեպքում ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին ու Հայաստանին պետական սահմանի սահմանազատման հարցում։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին։
«ԵՄ-ն պատրաստ է ջանքեր գործադրել տարբեր ուղղություններով առաջընթացի հասնելու համար։ Օրինակ՝ սահմանի սահմանազատման հարցում (Ադրբեջանի և Հայաստանի միջև)։ Մենք պատրաստ ենք այդ հարցով եվրոպացի փորձագետներ ուղարկել, ու եթե անհրաժեշտություն ու ցանկություն լինի՝ ապա Եվրոպան պատրաստ է նաև մոնիթորինգ իրականացնել», - ասել է Միշելը Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև նաև սահմանային վեճի հարցը քննարկելու անհրաժեշտություն կա:
Միշելն ավելացրել է, որ ԵՄ-ն հուսով է, որ շուտով Ղարաբաղում ականապատ տարածքների քարտեզների ու պահվող անձանց խնդիրը կլուծվի։
Նախօրեին Երևանում Միշելը հույս էր հայտնել, որ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը հնարավոր կլինի կարգավորել բանակցություների միջոցով։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
ԼՂ հակամարտությունն ավարտված է, այժմ ժամանակն է մտածել խաղաղության մասին․ Ալիև
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն ավարտվել է, և արժե մտածել խաղաղության մասին: Այս առաջարկն արել է Ադրբեջանի նախագահ...
ՊԵԿ նախագահին կփոխարինի Բադասյանը՞․ Հրապարակ
Հրապարակը գրում է․ «Հուլիսի 15-ին մենք լուր էինք գրել, որ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներ...
Արարատ Միրզոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
ԱԺ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը հրաժարվելու է պատգամավորական մանդա...