Նաիրի Հոխիկյանը խոստացել է հրապարակային հերքել իր հայտարարությունը․ եթե դա չարվի՝ կորոշեմ դատի տալու հետ կապված
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը Civic.am-ի հետ զրույցում մեկնաբանել է լրագրող Նաիրի Հոխիկյանի՝ իրեն վերագրված և պետական դավաճանություն պարունակող հայտարարությունը, թե իբր 2019 թվականին Կարապետյանը ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ զրույցում, նկատի ունենալով Արցախը հանձնելը՝ ասել է, թե «մի քանի հազար զոհ տանք՝ ժողովուրդը լավ էլ կտա»։
Այնուհետեւ, արդեն Հոխիկյանի հետ զրույցում՝ իբրև թե Կարապետյանը հատուկ իր համար մանրամասնել է․ «Մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ գնալու ենք բարեկամության ճանապարհով, և մեր օրիենտացիան փոխում ենք»։
Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանելով Հոխիկյանի հայտարարությունը՝ ասաց․ «Դա սուտ է։ Ես իր հետ խոսել եմ, հերքել եմ եւ սպասում եմ, որ ինքն այդ հերքումը հրապարակայնացնի։ Լապշինն էլ, նկատել եմ, որ հրապարակել է այդ օրվա իրադարձությունները, որում իմ մասով տեղեկությունը մոտ է իրականությանը։ Ինքը խոստացավ մեր խոսակցությունը հրապարակել», - ասաց Կարապետյանը։
Հարցին՝ եթե Հոխիկյանի հայտարարություններում կա զրպարտություն՝ արդյոք չի՞ պատրաստվում դատ տալ Հոխիկյանին, Կարապետյանը պատասխանեց․ «Ես կտեսնեմ, թե ինչ է հրապարակում, ոնց է հրապարակվում, դրանից հետո որոշում կկայացնեմ։ Ես խնդրել եմ, որ ինքը հերքի, իմ անունից ասի, որ դա սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը։ Հիմա ես սպասում եմ, որ հրապարակի, եթե հրապարակի՝ համապատասխանաբար ես որոշում կկայացնեմ»։
Հավելենք, որ Ալեքսանդր Լապշինը մեկնաբանելով Հոխիկյանի հայտարարությունը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է նա առաջնորդվել, երբ հրապարակել է այս հոդվածը՝ այնտեղ նշելով իմ անունն ու խոսակցություններ, որոնց ես երբեք չեմ մասնակցել: Այն ամենը, ինչ եղել է մեր հանդիպման ժամանակ, ես գրեցի վերևում: Չեմ կարող պատասխանատվություն կրել Նաիրիի այլ հայտարարությունների և դատողությունների համար»։
Աղբյուրը հիշեցնում է, որ իրենց հետ զրույցում ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ դատախազությունն ուսումնասիրում է Նաիրի Հոխիկյանի եւ Ալեքսանդր Լապշինի հայտարարությունները։
Նշվում է, որ փորձել են ճշտել՝ հերքելո՞ւ է Նաիրի Հոխիկյանն իր հայտարարությունները, թե՞ ոչ, սակայն նա չի պատասխանել հեռախոսազանգերին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ի՞ նչ են քննարկել երկու ղեկավարները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Կողմե...
Պեսկովը` Փաշինյանի և Պուտինի միջև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սա...
Ալիևը հաստատել է Ադրբեջանի և Բելառուսի միջև գաղտնի տեղեկության փոխանակման մասին պայմանագիրը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրենք է ստորագրել Բելառուսի հետ գաղտնի տեղեկությունների փոխանակման մասին: Ինչպես հաղո...
Թուրքական նավը կրակ է բացել Կիպրոսի առափնյա ծառայության նավի ուղղությամբ
Թուրքական մոտորանավակը կրակ է բացել Կիպրոսի առափնյա ծառայության նավի ուղղությամբ կղզու հյուսիսարևմտյան շրջանում: Այս մաս...