Թուրքիան արդեն «նայում է» Վրաստանին և Ադրբեջանին, մնացել ենք մենք. ինչ կապ ունի սրա հետ Արմեն Գրիգորյանի նշանակումը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Տարածաշրջանում տեղի են ունենում մեծ վերադասավորումներ, իսկ Հայաստանում տեղի է ունենում գլոբալ կոնվերտացիա: Այս ամենի վերջնանպատակն է Ռուսաստանին Հայաստանից՝ հետևաբար նաև տարածաշրջանից հանել և Հարավային Կովկասի «նայող» նշանակել Թուրքիային: Չէ, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չեն նայելու տարածաշրջանը, այլ իրենց դաշնակից Թուրքիան: Թուրքիան արդեն «նայում է» Վրաստանին (չնայած այստեղի հեղափոխությունը ԱՄՆ և ԵՄ աջակցությամբ տեղի ունեցավ) և Ադրբեջանին: Մնացել ենք մենք: Ի տարբերություն Վրաստանի և ասենք Ուկրաինայի, Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի: Սա բարդացնելու է Ռուսաստանի գործը, հեշտացնելու Թուրքիայինը: Սա է գլոբալ պլանը և ամեն փոքր քայլ գնում է այս ճանապարհով:
Գրիգորյանի ԱԽՔ-ից ԱԳ նախարարացու կոնվերտացիան 100 տոկոսով համապատասխանում է տարածաշրջանային զարգացումներին տրամաբանությանը: Զարմանալու ոչինչ կչա: Թուրքիային թշնամի չհամարող, հակառուսական հայացքների տեր մարդ է, ում համար իր ծննդավայրը Ադրբեջանին հանձնելը առանձնապես ոչինչ չի նշանակում:
Իսկ տարածաշրջանային վերափոխումներին դեռ կանդրադառնամ»:
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Պայմանագրային զինծառայողներին անվճար սնունդ չի տրվի. զինծառայողներն ու խոհարարներն ահազանգում են․ ArmLur.am
Պաշտպանության նախարարության շուրջ բողոքի ալիք է բարձրանում. զորամասերի ճաշարանների աշխատակիցները հայտնվել են խնդրի առաջ:...
Ագրեսոր Ալիևը նոր հայտարարություն է արել Հայաստանի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում պատերազմին մասնակցած և պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամնե...