Ազգությամբ հայ Արսեն Ավակովը հրաժարականի դիմում է ներկայացրել Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի պաշտոնից
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար, ազգությամբ հայ Արսեն Ավակովը հաստատել է, որ ինքը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում:
Այս մասին ասված է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Համաձայն «Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին» Ուկրաինայի օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասին՝ հրաժարականի դիմում եմ ներկայացրել Ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարվելու մասին», – հայտարարել է Ավակովը:
Ավակովը նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ՆԳՆ աշխատակազմին՝ «համատեղ աշխատանքի համար»:
Ավակովի հրաժարականի որոշման պատճառը չի նշվում:
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Գերագույն ռադան հուլիսի 15-ին կքննարկի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի պաշտոնանկության հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
Փաշինյանն ու Պուտինը վաղը Մոսկվայում կհանդիպեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտ...
Հայտնի է նոր արտգործնախարարի անունը. ԶԼՄ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ իշխանությունները վեջնական որոշում են կայացրել, որ ԱԳ նախարար կնշանակեն Անվտանգու...
ԱԳՆ են հրավիրվել Հայաստանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ
Հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ ե...