Արքայազն Ուիլյամը մեկնաբանել է Անգլիայի հավաքականի պարտությունը
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը ցավալի է համարել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչում Անգլիայի հավաքականի պարտությունը:
«Ցավալի է։ Շնորհավորանքներ Իտալիայի հավաքականին՝ մեծ հաղթանակի կապակցությամբ: Անգլիայի հավաքակա՛ն, դուք երկար ճանապարհ եք անցել, բայց, ցավոք, այսօր մեր օրը չէր։ Դուք կարող եք բարձր պահել գլուխներդ և հպարտանալ ինքներդ ձեզնով: Գիտեմ՝ ամեն ինչ առջևում է»,- Twitter-ում գրել է Քեմբրիջի դուքսը, ով նաև Անգլիայի ֆուտբոլային միության նախագահն է։
Նա անձամբ է ներկա գտնվել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած խաղին՝ ավագ որդու՝ 7-ամյա արքայազն Ջորջի ընկերակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Լյովա Գևորգյանը 11։0 հաշվով ջախջախել է ադրբեջանցի մարզիկին
Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր ազատ ոճային 125 կգ Լյովա Գևորգյանը փայլուն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրապարակվել են կադրեր` Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների պարտությունից հետո
Հրապարակվել են կադրեր` Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների պարտությունից հետո [9f7724164b1cb51c3855d78a20275847.png] [203...
Հազարավոր երկրպագուներ Հռոմում դիմավորել են Եվրոպայի չեմպիոն Իտալիայի թիմին
Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկրորդ անգամ նվաճած Իտալիայի հավաքականին հազարավոր երկրպագուներ են դիմավորել Հռոմում։ Նախորդ...
Լևոն Արոնյանը 1-ին տեղը զբաղեցրեց շախմատի Goldmoney Asian Rapid գլխավոր մրցաշարում
Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց առցանց անցկացվող Goldmoney Asian Rapid արագ շախմատի գլխավոր մրցաշա...