Ովքեր են լինելու ԱԺ ղեկավար կազմում. «Հրապարակ»-ին ՔՊ նիստից մանրամասներ են հայտնի դարձել
«Հրապարակ»-ը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր վարչության անդամները հանդիպել են նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների հետ: 1.5 ժամ տևած քննարկմանը ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Քիչ առաջ ավարտվել է արդեն մի քանի օր տեւողությամբ նիստը, որի ժամանակ որոշումներ են կայացրել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ կապված։
Ինչպես ավելի վաղ գրել էինք, Քաղպայմանագիրը որոշել է ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Ալեն Սիմոնյանի, փոխնախագահների պաշտոնում՝ Ռուբեն Ռուբինյանի եւ Հակոբ Արշակյանի թեկնածությունները։ Խմբակցության ղեկավարը կլինի Հայկ Կոնջորյանը, իսկ քարտուղարը՝ Նազելի Բաղդասարյանը։
Ինչպես տեսնում ենք, գենդերային հավասարությունը չի պահպանվել՝ այս անգամ կին փոխնախագահ չի լինի»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը վաղը Մոսկվայում կհանդիպեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտ...
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
Հայտնի է նոր արտգործնախարարի անունը. ԶԼՄ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ իշխանությունները վեջնական որոշում են կայացրել, որ ԱԳ նախարար կնշանակեն Անվտանգու...
ԱԳՆ են հրավիրվել Հայաստանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ
Հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ ե...