
Նոր նիշերով համարանիշեր ցանկացողներին կսպասարկեն էլեկտրոնային եղանակով. ՃՈ

Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Տեղեկությունը հայտնում է ճանապարհային ոստիկանությունը։
«Հայաստանում COVID-19 համավարակի տարածման կանխարգելման նպատակով քաղաքացիների սպասարկումը կիրականացվի համապատասխան էլփոստերի հասցեներին կամ e-request հարթակի միջոցով հերթագրման նպատակով հաղորդագրություն ուղարկելու արդյունքում՝ հրավերի հիման վրա»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ անհրաժեշտ է նշել հերթագրվողի անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը:
Էլփոստերի հասցեները՝
Երևանի ՀՔԲ – [email protected]
Կոտայքի ՀՔԲ – [email protected]
Սևանի ՀՔԲ – [email protected]
Կապանի ՀՔԲ – [email protected]
Գորիսի ՀՔԲ – [email protected]
Աշտարակի ՀՔԲ – [email protected]
Վանաձորի ՀՔԲ – [email protected]
Արմավիրի ՀՔԲ – [email protected]
Արտաշատի ՀՔԲ[email protected]
Իջևանի ՀՔԲ – [email protected]
Մարտունու ՀՔԲ [email protected]
Վայքի ՀՔԲ – [email protected]
Գյումրու ՀՔԲ – [email protected]